Տիմատին պատմել է Холостяк նախագծի հաղթողի հետ հարաբերությունների մասին
copy image url

Տիմատին պատմել է Холостяк նախագծի հաղթողի հետ հարաբերությունների մասին

Ավելին 3 տարի առաջ - 14:57 02-06-2021

Ռուս ռեփեր և գործարար Տիմատին բացահայտել է «Холостяк» նախագծի եզրափակչի մանրամասները։ Ռեփերի խոսքով՝ նախագծի ընթացքում ինքն արդեն գիտեր, թե ում էր հոգին ավելի մոտ։ Սակայն խաղի կանոնների համաձայն՝ հարկավոր էր ինտրիգը պահել մինչեւ վերջ։ Ընդ որում, դեռ Նոր տարուն ռեփերը նախագծի հաղթողին՝ Կատյա Սաֆարովային, հաղորդագրություն էր ուղարկել՝ հասկացնելով, որ անտարբեր չէ։

«Կատյան իսկական է հարյուր և մեկ տոկոսով։ Ասում է այն, ինչ մտածում է, անում է այն, ինչ զգում է, ապրում է այստեղ ու հիմա։ Ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել բացասական արտահայտություն անել ինչ-որ մեկի հասցեին ոչ նախագծի ընթացքում, ոչ դրան սահմաններից դուրս։ Եթե ինչ-որ բանից սրտնեղած է եղել (օրինակ՝ իմ պահվածքից), անմիջապես ասել է դրա մասին»,- հայտարարել է երաժիշտը։

Նրան ամենից շատ գրավել է «դրամայի պահուստի» բացակայությունը, քանի որ այդպիսի աղջիկները կարողանում են բաց թողնել անցյալը՝ վայելելով այն, ինչ հիմա կա։ «Շատերն են գրում «եվրոպական մենթալիտետի» մասին, բայց կարելի է տեղափոխվել մռայլ, ծանր վայրից, արևայրուք ընդունել, փոխել հագուստը, ընկերներին ու սանրվածքը, բայց մնալ նույնիպիսի մռայլ ու ծանր մարդ այդ նույն վայրից»,- կարծում է Տիմատին։

Ի դեպ, եզրափակչի ընթացքում Տիմատին Կատյային 300 հազար դոլար արժողությամբ մատանի է նվիրել։ Միայն թե, դա չի ենթադրում, որ նրանք անմիջապես պետք է օրինակացնեն հարաբերությունները,նրանք կարող են հանդիպել իրական կյանքում և հարաբերություններ կառուցել, սակայն նախագծի ավարտից հետո զույգերի մեծամասնությունը փլուզվում է։