Ռեգբիի Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։
Ռեգբի-7-ի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում ֆրանսիացիները 28:7 հաշվով պարտության մատնեց Տոկիո-2020-ի չեմպիոն Ֆիջիի հավաքականին։
Բրոնզե մեդալները նվաճեցին Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները, որոնք երրորդ տեղի համար խաղում 26:19 հաշվով հաղթեցին Ավստրալիայի թիմին։