Բելառուսական ՕՆՏ հեռուստաալիքը ցույց է տվել բելառուսական ընդդիմադիր տելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի հարցաքննության նոր կադրեր: Տեսանյութը հրապարակվել է «Բոլորից առաջ: Գրեթե» տելեգրամյան ալիքով:
«Վստահ եմ, որ իմ դեմ ուղղակի դավեր են նյութել: Որովհետև ես դա ոչ մի տեղ չեմ ասել, իսկ հենց ասացի, միանգամից հայտնվեցի Մինսկում»,- տեսանյութում ասում է Պրոտասևիչը: Իսկ թե ինչ է նա կոնկրետ ասել, չի հստակեցվում: Նշվում է, որ հարցաքննության ամբողջական տարբերակը ցուցադրվելու է հունիսի 2-ին:
Հիշեցնենք, որ Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել էր մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչելիս, երբ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում պայթուցիկ սարքի մասին տեղեկությունից հետո: