Հաստատվել է COVID-19-ի 34 նոր դեպք, 227՝ առողջացած
copy image url

Հաստատվել է COVID-19-ի 34 նոր դեպք, 227՝ առողջացած

Ներքին 3 տարի առաջ - 12:31 31-05-2021

Հայաստանում մայիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, առողջացել է 227 քաղաքացի, մահացել է 6-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 2655 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1083960-ի:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222670 դեպք, որոնցից 213208-ն առողջացման, 4438-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3942 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1082 է: