Կորոնավիրուսը՝ Վրաստանում. 1120 նոր դեպք, 61 մահ, 4905 առողջացած
copy image url

Կորոնավիրուսը՝ Վրաստանում. 1120 նոր դեպք, 61 մահ, 4905 առողջացած

Արտաքին 3 տարի առաջ - 17:47 06-09-2021

Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է ևս 61 պացիենտ: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 7.867-ի:

Մեկ օրում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1120 նոր դեպք: Նախօրեին կատարվել է 16.149 թեստ. ՊՇՌ թեստեր՝ 7309, հակագենի արագ թեստեր՝ 8840:

Առողջացել է ևս 4905 պացիենտ: COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը երկրում կազմել է 565.957, ապաքինվածներինը՝ 519.673.

Կառավարական stopcov.ge պորտալի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը օրական կազմել է 6.94%, վերջին 14 օրերին՝ 9.15%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 8.19%: