Փետրվարի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ:
Երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում:
Մեկ օրվա ընթացքում առողջացել է 358 մարդ և մահացել՝ 7-ը: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։