Հայիթիում օգոստոսի 14 -ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի, հայտնում է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը: «Հարավային դեպարտամենտում գրանցվել են հարյուրավոր վիրավորների և անհետ կորածների մասին: Փրկարարների և քաղաքացիների իրականացրած առաջին գործողությունները հնարավորություն են տվել բազմաթիվ մարդկանց դուրս բերելու փլատակների տակից»,- ասված է գերատեսչության Twitter-ում:
Նշվում է, որ բժշկական հաստատությունները շարունակում են ընդունել աղետից տուժածներին:
Օգոստոսի 14-ի առավոտյան Հայիթիի շրջանում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Լե Կվետից 40 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 125 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա: Հայիթիի կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: