22-ամյա թոփ-մոդել Ալեսյա Կաֆելնիկովան Ինստագրամում տեղադրել է ձեռնարկատեր Գեորգի Պետրիշինի հետ հարսանեկան լուսանկար:
Այն նկարը, որում Կաֆելնիկովան բռնել է ամուսնու ձեռքը, տեղադրվել է սթորիներ բաժնում: Իսկ հարսի զգեստով լուսանկարը հրապարակվել է Ինստագրամյան էջում: Հետևորդները մաղթել են նրան. «Երջանիկ եղիր, Ալեսենկա, մենք անկեղծորեն ուրախ ենք քեզ համար»:
Վերջերս լուրեր են պտտվում նաև Ալեսյայի հղիության մասին, ինչը նա չի հաստատել և չի հերքել: