ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ COVID-19 ՇՏԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
copy image url

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ COVID-19 ՇՏԱՄԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Արտաքին 4 տարի առաջ - 11:45 25-01-2021

Ռոսպոտրեբնադզորի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մանրադիտակի տակ լուսանկարել կորոնավիրուսի բրիտանական շտամը: Այդ մասին իր կայքում հայտնում է Ռոսպոտրեբնադզորի համապատասխան գերատեսչությունը:

Ինչպես արդեն հայտնի է, շտամը նկարվել է մանրադիտակի տակ, տվյալ մեթոդը դիտարկելով որպես նոր կորոնավիրուսի այս տարբերակի հատկությունների շարունակական ուսումնասիրություն՝ ներառյալ դրա կառուցվածքային և բջջային առանձնահատկություններն ուփորձարարական մոդելները:

Ըստ վարչության տեղեկության՝ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ՊՌՇ թեստերը, որոնք ստեղծվել են Ռոսպոտրեբնադզորի հաստատությունների կողմից, երաշխավորում են բրիտանական տարբերակով վիրուսի ճշգրիտ հայտնաբերումը, իսկ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի թեստային համակարգը կարող է տարբերակել վիրուսը ոչ մուտանտային ձևերից: