Բոլոր խնդիրները պետք է հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով
copy image url

Բոլոր խնդիրները պետք է հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով

Արտաքին 3 տարի առաջ - 10:44 29-05-2021

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր պաշտոնական էջում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.

«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի