ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն թոշակի է անցել, և այն, փաստացի, գոյություն չունի. Ալիևը՝ Մինսկի խմբի գործունեության մասին
copy image url

ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն թոշակի է անցել, և այն, փաստացի, գոյություն չունի. Ալիևը՝ Մինսկի խմբի գործունեության մասին

Արտաքին 2 տարի առաջ - 17:00 19-02-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն թոշակի է անցել, և այն փաստացի գոյություն չունի։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահները 28 տարի շարունակ որևէ արդյունք չեն տվել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ համանախագահները դեռևս կարող են ազդել իրավիճակի վրա։

«Մինսկի խումբն արդեն թոշակի է անցել և փաստացի գոյություն չունի։ Միգուցե այն հասանելի է միայն թղթի վրա: Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարի ոչ մի արդյունք չեն տվել, դեռ որոշ միջոցներ ունեն՝ ազդելու իրավիճակի վրա։ Այդ իսկ պատճառով մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, այժմ՝ նաև Եվրամիությունը»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, որ Ֆրանսիայի կառավարության միակողմանի հայանպաստ դիրքորոշման պատճառով Փարիզն այլև ներկայացված չէ գործընթացում։

«Պարզ է նաև, եթե միջնորդ ես, չես կարող ինչ-որ մեկի կողմը բռնել։ Չես կարող ցույց տալ, որ ինչ-որ մեկի կողմից ես»,- եզրափակել է նա։