Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից այցելելու են Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:
«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը: