Այսօր Առաջին Հանրապետության օրն է
copy image url

Այսօր Առաջին Հանրապետության օրն է

Միտք 3 տարի առաջ - 10:30 28-05-2021

Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

Առաջին Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: