Այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է․ Ավետիք Իշխանյան
copy image url

Այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է․ Ավետիք Իշխանյան

Ներքին 2 տարի առաջ - 14:38 05-07-2022
«Այսօր նշվում է, այսպես կոչված սահմանադրության օրը։ Դեմքի խելոք արտահայտությամբ «տոնական օրվա» կապակցությամբ շնորհավորհանքներ են հղում պետությունը զավթած պաշտոնյաները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա հավելում է․ «1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է։ Թե ինչպիսի ճնշումներով, ահաբեկումներով, խախտումներով անցան ընտրություններն ու հանրաքվեն բազմիցս է ասվել։ Նույնիսկ այդ աննախադեպ խախտումները չապահովեցին սահմանադրական հանրաքվեի ցանկալի արդյունք։ Ստիպված իշխանությունը հանրաքվեն անօրինական կերպով երկարացրեց, ժ․ 20-ից մինչև ժ․ 22-ը։ Նույնիսկ դա չօգնեց։

Բավական ժամանակ տվյալները պաշտոնապես չէին հաղորդվում։ Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկն ինձ պատմեց, թե ինչպես հաջորդ օրը հանձնաժողովի փոխնախագահ, օրենքի գերակայության ջատագով Գագիկ Ջհանգիրյանը զանգահարում և սպառնում էր տեղամասային հանձնաժողովների նախագահներին․ «Մինչև 80%-ից բարձր ցուցանիշներ չապահովեք, ոչ մի արձանագրություն չի ընդունվի»։ Այդ սահմանադրությամբ ոչնչացվեց Հայաստանում դատական համակարգը։

Հիշեցնեմ, որ արդարադատության խորհուրդը գլխավորում էր հանրապետության նախագահը։ Նրա տեղակալներն էին արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, որոնց նույնպես նախագահն էր նշանակում պաշտոնների։ Մնացած 9 իրավաբան գիտնականներին նույնպես նախագահն էր նշանակում։ Եվ այս խորհուրդը նշանակում և ազատում էր դատավորներին։

Եվ այս օրը համարվում է տոնական։ Այս նույն տրամաբանությամբ տոն օր կարելի է հռչակել նաև նոյեմբերի 9-ը»։