NASA-ն պատրաստվում է Միջազգային տիեզերակայան ուղարկել փայլող կաղամարներ ուսումնասիրության նպատակով
copy image url

NASA-ն պատրաստվում է Միջազգային տիեզերակայան ուղարկել փայլող կաղամարներ ուսումնասիրության նպատակով

Ավելին 3 տարի առաջ - 23:40 27-05-2021

Ինչպես հայտնում է Daily Mail-ը NASA-ն պատրաստվում է Միջազգային տիեզերակայան ուղարկել փայլող կաղամարներ և մանրադիտակային անողնաշարավոր տարդիգրադներ:

Կազմակերպությունը նպատակ ունի ուսումնասիրել, թե իչպես են բակտերիաները արձագանքում միկրոգրավիտացիային: Թռիչքը նախատեսվում է հուլիսի 3-ից ոչ շուտ՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի 22-րդ Spacex-ի առաքելության շրջանակներում:

«Կաղամարները UMAMI ուսումնասիրության մի մասն են: Մենք ցանկանում ենք տիեզերական տարածության մեջ ուսումնասիրել «Վիբրիո ֆիշեր» բակտերիաների և բոբտեյլ կաղամարների սիմբիոտիկ հարաբերությունները»,- նշել է NASA-ի խոսնակը:

Ուսումնասիրության համար ընտրվել են անողնաշարավորներ, որոնք ամենադիմացկունն են: Արդյունքները կօգնեն պարզել սթրեսածին գործոնները, որոնք ազդում են տիեզերագնացների վրա: