ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկո Փաշինյանն ԱԽ նիստում ասել է, որ իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է, այսինքն՝ ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել, որովհետև վերջին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները, մեր զինվորները և մեր ստորաբաժաանումները փոխներթափանցված վիճակում են, այսինքն՝ ոչ միայն գտնվում են դեմ դիմաց, այլև խառը փոխներթափանցված վիճակ է։
«Եվ իմ գնահատականը այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։