Գիտնականները հայտնել են թրոմբոզի ու կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի միջև կապի մասին
copy image url

Գիտնականները հայտնել են թրոմբոզի ու կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի միջև կապի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 16:40 27-05-2021

Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած հիվանդների մոտ թրոմբների առաջացման պատճառը՝ արտադրված «AstraZeneca» և «Johnson & Johnson» ընկերությունների կողմից:

Financial Times-ը, վկայակոչելով պրոֆեսոր Ռոլֆ Մարշալեկին, հայտնում է, որ Թրոմբոզը կապված է Sars-Cov-2 վիրուսի սպայկային սպիտակուցը մարդու օրգանիզմ հասցնելու համար օգտագործվող ադենովիրուսային վեկտորներին:

Գիտնականի խոսքով՝ սպայկային սպիտակուցը հասցվում է ոչ թե առողջ բջիջների ցիտոզոլային հեղուկում, այլ անմիջապես կորիզում։ Այս գործողությունների արդյունքում սպիտակուցի մասերը քայքայվում են և ստեղծում են մուտացիաներ, որոնք չեն կարող կապվել բջջային մեմբրանին և առաջացնել իմունիզացիա: Նշվում է, որ թրոմբերի ձևավորումը 100 հազար մարդուց մոտավորապես մեկի մոտ է առաջանում։

Ամենից շատ դիտված