ԿԱՆԱԴԱՆ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ASTRAZENECA ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
copy image url

ԿԱՆԱԴԱՆ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ASTRAZENECA ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արտաքին 4 տարի առաջ - 12:30 02-03-2021

Կանադայի Առողջապահության նախարարությունը հորդորել է 65 տարեկանից բարձր մարդկանց համար չօգտագործել բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Որոշումն ընդունել է Կանադայի իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեն:

Նրանք պարզաբանել են, որ այս եզրակացությունն արվել է, քանի որ նշված տարիքային խմբի համար այս դեղամիջոցի արդյունավետության մասին «սահմանափակ» տեղեկատվություն է տրվել։

Ավելի վաղ Շվեյցարիան թույլ էր տվել հրաժարվել AstraZeneca պատվաստանյութը գնելուց: