Լեհաստանը փակել է իր օդային սահմանը բելառուսական ինքնաթիռների համար
copy image url

Լեհաստանը փակել է իր օդային սահմանը բելառուսական ինքնաթիռների համար

Արտաքին 3 տարի առաջ - 23:12 26-05-2021

Լեհաստանի իշխանություններն արգելել են բելառուսական ինքնաթիռներին հատել երկրի օդային սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը:

Բելառուսական ավիափոխադրողների կողմից օգտագործվող ինքնաթիռներով Լեհաստանի տարածք թռիչքներն արգելելու մասին որոշումը կայացվել է երկրի նախարարների կաբինետի կողմից՝ Եվրամիության ընդունած պատժամիջոցների ծրագրի իրականացման շրջանակներում:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիչկին խնդրել է Եվրամիությանը ներդնել նման միջոցառումներ: Նա առաջարկել է դադարեցնել Բելառուսի հետ օդային երթևեկությունը, քանի դեռ Մինսկը նախաքննության մեկուսացման վայրից չի ազատել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին:

Ամենից շատ դիտված