Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար
copy image url

Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար

Արտաքին 2 տարի առաջ - 21:24 23-04-2022
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա մեկնող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին շաբաթ Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ թուրք լրագրողներին ասել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռների համար։ Մենք [ամեն անգամ] թույլտվություն ենք տվել երեք ամսով։ Թույլտվությունն ավարտվում է ապրիլին։ Մեր նախագահն այդ մասին նաև ասել է Պուտինին, ինչից հետո թռիչքները դադարեցվել են»,- նրա խոսքերը մեջբերում է Sabah թերթը։

Չավուշօղլուի խոսքով, այդպիսով Թուրքիան «Ռուսաստանի Դաշնության հետ բանակցում է երկխոսության, Մոնտրոյի կոնվենցիայի, ինչպես նաև այլ հարցերի միջոցով»։

Թուրքիան ներգրավված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մեջ. «Մենք մի երկիր ենք, որը չի մասնակցում պատժամիջոցներին։ Եթե ՌԴ-ից ընկերությունը ցանկանում է բիզնեսով զբաղվել, պետք է համապատասխանի մեր օրենքներին և միջազգային իրավունքի նորմերին»,- մեջբերում է թերթը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը։

Ամենից շատ դիտված