Ամազոնի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ կազմակերպությունը պատրաստվում է խոշոր գործարքի: Ամազոնը պատրաստվում է գնել հանրաճանաչ Metro Goldwin Mayer կինոընկերությունը 8.45 միլիարդ դոլարով: Ամազոնը չի նախատեսում ՄԳՄ-ի հայեցակարգը փոխել, այլ ընդհակառակը՝ նախատեսում է շարունակել ֆիլմարտադրությունը և ստեղծելնոր հեռուստածրագրեր:
Ամազոնը իրավունք կստանա բոլոր ֆիլմերն ու նախագծերը ներկայացնելու սեփական Prime Video հարթակում: Հայտնի է, որ ներկայացվող ֆիլմերի շարքում է նաև 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարը: