Տիկ Տոկում ընկերոջ անհավատարմությունը բացահայտող տեսանյութը գերազանցել է 2 միլիոն դիտումը
copy image url

Տիկ Տոկում ընկերոջ անհավատարմությունը բացահայտող տեսանյութը գերազանցել է 2 միլիոն դիտումը

Ավելին 3 տարի առաջ - 23:40 24-05-2021

Ոսկերչական խանութի աշխատակիցը բացահայտել է հաճախորդի անհավատարմությունը Տիկ Տոկում տեղադրված տեսանյութի միջոցով, ինչից հետո հեռացել է աշխատանքից:

Աշխատակիցը, ում անունը Էլլի է, տեսանյութը տեղադրել է ferreiroroche անունով իր էջում: Նա ենթադրաբար դիմել է իր հաճախորդի ընկերուհուն. «Եթե Ձեր սիրելիի անունը Ջեյք է և նա ապրում է Մոնրեալում, հենց նոր նա երկու մատանի գնեց ընկերուհու և սիրուհու համար»: Ապա նա ցույց է տվել երկու մատանիները և դիմել այդ տղամարդու զուգընկերուհիներին. «Դուք արժանի եք ավելիին»:

Որոշ օգտատերեր Էլլիի վարմունքը ճիշտ են համարել, իսկ մյուսների կարծիքով նա այդ տեսանյութը տեղադրել է ապօրինաբար՝ խախտելով անձնական տվյալների գաղտնիության մասին կարգը, ինչին Էլլին պատասխանել է. «Ինչո՞ւ է անօրինական: Ես օգնում եմ հասարակությանը»:

Տիկ Տոկում նրա տեղադրած տեսանյութը հավաքել է 2 միլիոնից ավելի դիտում:

Հայտնի է, որ ավելի վաղ նա մեկ այլ եղանակ էր կիրառել մեկ այլ հաճախորդի ընկերուոհւն ամուսնու դավաճանության մասին տեղեկացնելու համար: Նա մատանիների տուփի վրա նշված անվան սկզբնատառերը փոխարինել էր մեկը մյուսով: