Շվեդական տրանսպորտային գործակալությունը երկրի ավիափոխադրողներին խորհուրդ է տալիս չթռչել Բելառուսի օդային տարածքում: Այս մասին հայտնում է SVT հեռուստաընկերությունը:
Շվեդական ավիաընկերությունների գործունեությունը վերահսկող գործակալությունը այս որոշումը կայացրել է Մինսկում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: Գործակալության առաջարկությունից հետո SAS ավիաընկերությունը հայտարարել է, որ թռչելու է Բելառուսի օդային տարածքով:
Ավելի վաղ Ryanair ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ահաբեկչության մասին հաղորդագրության պատճառով: Դրանից հետո բելառուսական հատուկ ծառայությունները բերման են ենթարկել ինքնաթիռում գտնվող բելառուսական տելեգրամյան ընդդիմադիր ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին: