Պաշտոնյաները չեն հասցրել թռչել թալիբների կողմից գրավված քաղաքից և կորցրել են իրենց Մի-17-ը
copy image url

Պաշտոնյաները չեն հասցրել թռչել թալիբների կողմից գրավված քաղաքից և կորցրել են իրենց Մի-17-ը

Արտաքին 3 տարի առաջ - 22:13 14-08-2021

Աֆղանստանի Հերաթ քաղաքի (համանուն նահանգի կենտրոնը) իշխանությունների ներկայացուցիչները փորձել են ուղղաթիռներով լքել «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալների կողմից գրավված բնակավայրը, սակայն չեն հասցրել: Այս մասին շաբաթ՝ օգոստոսի 14 -ին, հայտնել է «Վոեննիյ օբոզրեվածել» Telegram ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյաները ցանկացել են թռչել քաղաքից վերջինիս՝ թալիբների վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Սակայն զինյալները նրանց կանգնեցրել են հենց թռիչքի վայրում: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մուգ հագուստով զինված տղամարդկանց մոտենում ուղղաթիռներին այն պահին, եերբ դրանք պատրաստվում են թռիչքի:

Արդյունքում «Թալիբանի» զինյալների ձեռքում միանգամից մի քանի լիարժեք ռազմական բազմաֆունկցիոնալ Մի-17 ուղղաթիռներ են հայտնվել: Գրավված ուղղաթիռների թիվը չի նշվում, սակայն հրապարակված տեսանյութում երևում են առնվազն երկուսը: