Դատարկություն է զգում. ինսայդերը՝ Քիմ Քարդաշյանի վիճակի մասին
copy image url

Դատարկություն է զգում. ինսայդերը՝ Քիմ Քարդաշյանի վիճակի մասին

Ավելին 3 տարի առաջ - 16:55 24-05-2021

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո առաջ է շարժվում։ Իրապատում-շոուի աստղը ռեփերից բաժանվելու համար դիմել է փետրվարին, և աղբյուրները հայտնում են, որ նա «երջանիկ» է, որ վերադարձրել է իր ազատությունը։

Սակայն աստղն առայժմ պատրաստ չէ նոր հարաբերությունների։ Hollywood Life-ի աղբյուրը հայտնել է, որ Քիմը «դատարկություն է զգում»։ «Նա դեռեւս պատրաստ չէ հանդիպումների և նոր սիրավեպերի, սակայն այժմ շատ ավելի լավ վիճակում է, քան մեկ տարի առաջ։ Նա ճնշված էր, քանի որ ամուսնությունը չէր ստացվում»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Քիմ Այժմ կենտրոնացած է աշխատանքի եւ երեխաների դաստիարակության վրա։