AP-ի լրագրողը խոսել է Պաղեստինին աջակցելու համար իրեն աշխատանքից հեռացնելու մասին
copy image url

AP-ի լրագրողը խոսել է Պաղեստինին աջակցելու համար իրեն աշխատանքից հեռացնելու մասին

Ավելին 3 տարի առաջ - 17:14 23-05-2021

Լրագրող Էմիլի Ուայլդերը պարզել է, որ իրեն աշխատանքից հեռացրել են Associated Press-ից՝ Պաղեստինին աջակցելու համար: Նա The Guardian թերթին ասել է, որ աշխատանքից հեռացնելու պատճառը աշխատակիցների անձնական սոցիալական ցանցերում մեդիայի քաղաքականության խախտումն է:

AP-ի խոսնակը հաստատել է այս տեղեկությունը: Գործակալությունը չի հստակեցրել, թե լրագրողի որ հրապարակումներն են դժգոհություն առաջացրել ղեկավարության մոտ և հանգեցրել են Ուայլդերին աշխատանքից հեռացնելու:

«Ես բացեիբաց խոսեցի խմբագիրներիս հետ, նրանք ինձ հավաստիացրին, որ իմ նախկին ակտիվության համար պատիժ չի սպառնա, բայց 48 ժամ չանցած՝ ինձ հեռացրին Associated Press- ից»,- գրել է նա Twitter- ում: