Ուղիղ եթեր
Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի գործակալներ. Նիկոլ Փաշինյան
copy image url

Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի գործակալներ. Նիկոլ Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 13:17 20-05-2021

Արմենպրեսը փոխանցում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական գործիչների շարքերում գործակալներ ունի։, այդ մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստում:

«Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, այդ մարդիկ նախ 2020 թվականին հրապարակային Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա։ Այդ մարդիկ վերջերս Ազգային ժողովում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը։ Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որն անում ենք և այն դիվանագիտական արձանագրումները, որոնք տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան։ Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ, համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, սևով փակված է, և դա ներկայացված է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։ Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ հակառակը, պետք է բացվեն ու ներկայացվեն հանրությանը, ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել։ Ես չգիտեմ՝ «դե յուրե» ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական ձևակերպումն այդ է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը նրանք որտեղից են ստանում։ Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է։ «Եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան։ Եվ ինչքան վերլուծում եմ՝ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի հրապարակած հայտնի տեսանյութին: «Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 րոպեանոց հատված։ Եվ այդ նույն մարդիկ վերցնում են ու հրապարակում իրենց էջերում՝ ընդ որում թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է։ Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել։ Եվ եթե մենք այստեղ իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի