Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկել է ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովին և գործարար և հասարակական գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն։
Նրանք ճանաչվել են որպես ֆիզիկական անձ - «օտարերկրյա գործակալներ»։ Այս ռեգիստրը սկսել է համալրվել վերջերս, դրանում այժմ 7 հոգի կա։ ՌԴ արդարադատության նախարարությունը Խոդորկովսկուն կապել է Ուկրաինայի, Կասպարովին՝ Ուկրաինայի և Human Rights Foundation ամերիկյան հիմնադրամի հետ։