Վերջերս «Նյու Յորք Թայմս»-ում հրապարակված տեղեկության համաձայն՝ հայտնի գործարար Բիլ Գեյթսը կանանց հետ ոչ միայն սիրավեպեր է ունեցել, այլև անհաջող հարաբերությունների փորձեր:
Այսպիսով The Wall Street Journal-ը հայտնել է Գեյթսի Միքրոսոֆթ կազմակերպության Տնօրենների խորհրդից հեռանալու պատճառը: Ըստ ամսագրի՝ Գեյթսը ոչ պատշաճ պահվածք է ունեցել իր կին գործընկերուհիների հանդեպ՝ նրանց համար ստեղծելով անհարմար աշխատանքային միջավայր: Գործարարը էլեկտրոնային նամակով ժամադրության է հրավիրել կանաց և սիրախաղ սկսել նրանց հետ:
Նրա հետ հարաբերություններ սկսած աշխատակցուհիներից մեկը ակնարկել է այդ մասին 2019թվականին:
Գեյթսի մամուլի խոսնակը նշել է, որ Գեյթսի սիրավեպերի մասին ընկերության ներսում հայտնի դառնալուց հետո Տնօրենների խորհուրդը որոշել է նրան հեռացնել առանց վարքաբեկելու և գաղտնի է պահել իրական պատճառները: