ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հեռացրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ANIF) տնօրենների խորհրդից։ Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Քերոբյանը հրաման է ստորագրել։
«Հրամայում եմ վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» խորհրդի անդամներ Տիգրան Ավինյանի, Սոնա Թևանյանի և Անետա Բաբայանի լիազորությունները»,- նշվում է հրամանում։
Մեկ այլ հրամանով էլ չի հաստատվել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
«Չհաստատել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ի 2022 թվականի հաշվապահական հաշվեկշիռը և ընկերության ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը»,- ասված է հրամանում։