Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելի զենքի վաճառքին
copy image url

Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելի զենքի վաճառքին

Արտաքին 3 տարի առաջ - 18:10 17-05-2021

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Սպիտակ տունը հավանություն է տվել Իսրայելին 735 մլն դոլարի բարձրակարգ զենքի վաճառքին: Հաղորդվում է, որ պատրաստվող գործարքի մասին պաշտոնական ծանուցումը Կոնգրեսը ստացել է դեռևս մայիսի 5-ին՝ ՀԱՄԱՍ-ի իսրայելական տարածքների գնդակոծումը սկսելուց մի քանի օր առաջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին կոչ էր արել դադարեցնել հրթիռային հարվածներն Իսրայելին: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի բանակցություններ վարել իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանում այլ գործընկերների հետ՝ կայունության հասնելու համար:

Հիշեցնենք,որ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին սրացումը սկսվել է մայիսի 17-ին։ ՀԱՄԱՍ-ը սկսել է գնդակոծել իսրայելական քաղաքները։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում անկլավի կողմից արձակվել է 3100 հրթիռ։ Իսրայելն ի պատասխան մոտ 1500 հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին։

Ամենից շատ դիտված