Բայդենի վարչակազմը ցանկանում է ապաէսկալացնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը
copy image url

Բայդենի վարչակազմը ցանկանում է ապաէսկալացնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը

Արտաքին 3 տարի առաջ - 09:30 12-05-2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր թիմին հանձնարարել է ինտենսիվորեն համագործակցել Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, առաջացած լարվածության կարգավորման վերաբերյալ:

«Նրա թիմը հստակ և հետևողական ուղերձ է փոխանցում ի պաշտպանություն ապաէսկալացիայի, և դա մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Բայդենը կշարունակի պաշտպանել իր ժողովրդին պաշտպանելու Իսրայելի օրինական իրավունքը և դատապարտում է շարունակվող հրթիռակոծությունները:

«Նախագահը և նրա թիմը կշարունակեն դիվանագիտական երկխոսության, դեէսկալացիայի և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար պայմանների ստեղծել, մինչդեռ մենք մեր ընկերների հետ աշխատում ենք բռնության և ահաբեկչության գործողությունները զսպելու ուղղությամբ»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: