Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը
copy image url

Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

Արտաքին 3 տարի առաջ - 14:43 14-05-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, Հասանովը ծանոթացել է անձնակազմի համար ստեղծված պայմաններին, բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայանի և այլ սարքերի աշխատանքներին:

Նա համապատասխան հրահանգավորումներ է տվել՝ պահպանելու պատրաստականության բարձր մակարդակը, առավել հուսալի պաշտպանելու օդային տարածությունը, արդյունավետ կազմակերպելու մարտական հերթապահությունը:

Ամենից շատ դիտված