Որպես Կազմակերպությունում մեր նախագահության մաս՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հաշտարարության» սկզբունքին։
Այս առումով ես կցանկանայի ընդգծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման դրական միտումները։ Դրա մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում, հայտնում է Tengrinews.kz-ը։
Տոկաևը հավաստիացրել է, որ Ղազախստանը միշտ աջակցում է խաղաղապահ ջանքերին։
«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի տրամադրել մեր հարթակը Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների համար»,- հայտարարել է նա։