Մ.թ. 79 թվականին Վեզուվիայի ժայթքումից զոհված հռոմեացի զինվորը, որի դիակի մնացորդները հայտնաբերվել են 1980-ականների սկզբին, իր կյանքի վերջին րոպեներին փորձել է փրկել Հերկուլանումի՝ տարերային աղետից ոչնչացած քաղաքներից մեկի բնակիչներին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, վերջին պեղումների ընթացքում լեգեոների կմախքի հայտնաբերման վայրում գտնվել է նրա զրահների մի մասը և փոքրիկ ատաղձագործական գործիքներով ուսապարկը: Հնագետները նաև գտել են կաշվե գոտի, որը զարդարված է եղել արծաթյա և ոսկյա թիթեղներով:
Զինվորը մահացել է սուրը ձեռքին: Բացի դրանից, նրա գոտուն դաշույն էր ամրացված: Մոտակայքում նավակ կար։ Գետնին մի բուռ մետաղադրամ էր դրված։ Ընդհանուր գումարի չափը համապատասխանում էր պրետորիացիների մեկ ամսվա աշխատավարձի չափին, ովքեր կայսրերի անձնական պահակախմբի ծառայողներ են եղել: