Ուղիղ եթեր

Մարդկանց բողոքը տեղ չի հասնում, դրա համար էլ փողոց են փակում․ հարցում

Քասախի բնակիչները նորից փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը, նրանք բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտային գծի դուրսբերման առնչությամբ: Պահանջում են վերականգնել 59 համարի երթուղին, որը Քասախը կապում է Երևանին:

Բողոքի ակցիայի շրջանակում քասախցիները ժամանակ առ ժամանակ փակում են Երևան-Աշտարակ մայրուղին: Սակայն ակցիայի ժամանակ ոստիկաններն ասել են, որ փողոց փակելը խնդրի լուծոմ չէ, մոռանալով, որ ներկայիս կառավարությունն իշխանության է եկել հենց փողոց փակելով։

Oragir.News-շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, որպես բողոքի ակցիա՝ կարելի՞ է փողոց փակել»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ դա սահմանափակում է մյուսների ազատությունը։

«Տո փողոց էլ կարելի ա փակել, Նիկոլի գլուխն էլ ջարդել, Աննայինն էլ հետը»,- վրդովված պատասխանեց քաղաքացիենրից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կողմ չէ դրան։

«Չէ, բա՞ ուրիշի իրավունքը։ Նենց չի ես 18-ին կողմ եմ եղել փողոց փակելուն կամ նենց չի ես փակել եմ փողոց»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մարդկանց բողոքը տեղ չի հասնում, այդ պատճառով մարդիկ ստիպված փողոց են փակում։

«Ղամազներին խոսք հասկացնելը դժվար ա, դրա համար էլ ամեն տեղ էլ փողոց են փակում։ Աղքատ, ոջլոտ բոմժերին պիտի փող տաս, որ տվեցիր երկիր չի լինի մեր Հայաստանի նման»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ակցիաներն այդպես են իրականացվում։ «Իհարկե կարելի է։ Ես գտնում եմ, որ բողոքի ակցիաները հենց այդպես էլ պետք է լինեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
19:45 Իմպիչմենտը այս պահին այն գործիքն է, որով կարելի է հասնել իշխանափոխության. Կարապետ Պողոսյան
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ