Թոմ Քրուզը հրաժարվել է «Ոսկե գլոբուս»-ի բոլոր մրցանակներից
copy image url

Թոմ Քրուզը հրաժարվել է «Ոսկե գլոբուս»-ի բոլոր մրցանակներից

Ավելին 3 տարի առաջ - 13:54 11-05-2021

Կինոդերասան Թոմ Քրուզը վերադարձրել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) «Ոսկե գլոբուս» մրցանակներն ի նշան բողոքի ընդդեմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամների կազմում ռասսայական բազմազանության բացակայության:

Այս մասին հայտնում է Deadline-ը։

«Ոսկե գլոբուս» մրցանակները Թոմ Քրուզը ստացել է 1990, 1997 և 2000 թվականներին։

Ավելի վաղ ամերիկյան «NBC» հեռուստաալիքը, որն ավանդաբար հեռարձակում է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը, նույն պատճառներով հրաժարվել է այն ցուցադրել 2022թ․-ին։