Ռեփեր Պոտապը հրաժարվել է Բուզովայի հետ երգից և ռուսական մրցանակներից
copy image url

Ռեփեր Պոտապը հրաժարվել է Բուզովայի հետ երգից և ռուսական մրցանակներից

Ավելին 3 տարի առաջ - 23:03 23-03-2022
Ուկրաինացի ռեփեր Պոտապը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական հյուրախաղերից, հայտնում է StarHit-ը։
Բացի այդ, նա խոստացել է չթողարկել Օլգա Բուզովայի հետ ձայնագրված երգը։ «Ես սխալմամբ նույնիսկ երգ եմ ձայնագրել Օլյա Բուզովայի հետ։ Փառք Աստծո, ես այն չեմ թողարկել և չեմ թողարկի»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Պոտապը հրաժարվել է նաև Ռուսաստանում ստացած մրցանակներից։ Ի պատասխան՝ ուկրաինացի օգտատերերը հիշեցրել են Պոտապին, որ վերջրին ժամանակներս նա Իսպանիայում է բնակվում։