ՀԱՅՏՆԻ Է ՖՈՐՍԱԺ 9-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ՕՐԸ
copy image url

ՀԱՅՏՆԻ Է ՖՈՐՍԱԺ 9-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ՕՐԸ

Ավելին 4 տարի առաջ - 11:12 12-03-2021

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հունիսի 25-ին, սակայն Ռուսաստանում ֆիլմը վարձույթում կհայտնվի մայիսի 20-ից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Universal Pictures-ի ռուսաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայությանը:

Ֆիլմի իններորդ մասում գլխավոր հերոս Դոմինիկ Տորետոյի (Վին Դիզել) խաղաղ կյանքը խախտվում է, երբ Սայֆեր անունով կիբեռահաբեկիչը որոշում է վրեժ լուծել նրանից իր բոլոր ձախողումների համար, որոնք տեղի էին ունեցել Տորետոյի մեղքով: