Այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ. Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:19 08-12-2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի՝ Մանվել Բադալյանի ընտրությունից հետո ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արտահերթ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից համաձայնեցված և առաջադրված միասնական թեկնածուի քվեարկությանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել:

«Սրանից ավելի լավ առհավատչյա մեր պնդումներին առ այն, որ մեր ընդդիմադիր խմբակցությունները և հատկապես վերջին ժամանակներում դրանցից մեկը, ոչ թե քաղաքական գործունեությամբ են զբաղվում, այլ տրոլինգով են զբաղված, սպոյլերությամբ են զբաղված, սպամինգով են զբաղված, չգիտեմ, իրենք ամեն ինչ են՝ բացի խմբակցությունից, իրենք քաղաքական ուժ էլ չեն երևի թե: Կարելի է հիմա պաշտոնապես հայտարարել, որ այդ քաղաքական ուժն ավարտվեց այս, թվում է թե, տրիվիալ, աննշան դեպքով: Ես ուղղակի ապշած եմ:

Եվ ես կարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ՔՊ-ն կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում