ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՈՒՉԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ.
copy image url

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՈՒՉԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ.

Ավելին 4 տարի առաջ - 15:55 11-03-2021

Նախօրեին ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային և հոլիվուդյան դերասան Ադամ Դրայվերին նկատել են Իտալիայում՝ «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումների հրապարակում:

Այս մասին հաղորդում է Page Six-ը։

Լուսանկարներում 34-ամյա Գագան իր շեկ վարսերը թաքցրելլ է շագանակագույն կեղծամի տակ, որպեսզի կերտի տխրահռչակ «սև այրի» Պատրիցիա Ռեջիանիի կերպարը, որը 1995 թվականին կազմակերպել էր իր նախկին ամուսնու՝ նորաձևության մագնատ Մաուրիցիո Գուչիի սպանությունը։

Ֆիլմը սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Ջարեդ Լետոն։

Ամենից շատ դիտված