ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ COVID-19- ԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԴԻՄԱԿ, ՈՐԸ  ՍՏԵՂԾՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՔԹԻ ՀԱՄԱՐ
copy image url

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ COVID-19- ԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԴԻՄԱԿ, ՈՐԸ ՍՏԵՂԾՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՔԹԻ ՀԱՄԱՐ

Արտաքին 4 տարի առաջ - 11:10 11-03-2021

Մեքսիկայի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի հետազոտողները ստեղծել և արտոնագրել են քթի համար նախատեսված դիմակ, որն առօրյա կյանքում կօգնի պայքարել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին գրված է Մեքսիկայի կառավարության կայքում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, գյուտը նախատեսված չէ դիմակին փոխարինելու համար, այլ այն պետք է վիրուսից պաշտպանի մարդուն, երբ նա ցանկանում է խմել, ուտել կամ հաճախել ատամնաբույժի մոտ: Քթի համար դիմակ ստեղծելու գաղափարը առաջացել է լրացուցիչ պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ հատկապես նկատի ունենալով SARS-CoV-2-ի ավելի վարակիչ լինելու փաստը: