ՆԱՏՕ-Ի ՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՕԴԵՍԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ
copy image url

ՆԱՏՕ-Ի ՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՕԴԵՍԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Արտաքին 4 տարի առաջ - 20:40 10-03-2021

Ինչպես հայտնում է Думская.net-ը, ՆԱՏՕ-ի նավերի հակահրթիռային երկրորդ խումբը մտել է Օդեսայի նավահանգիստ:

Ըստ թերթի՝ սա Հյուսիսատլանտյան դաշինքի նավերի այս տարվա առաջին այցն է Օդեսա: Խմբում ընդգրկված են ռումինական, իսպանական և թուրքական նավեր:

Ինչպես նշում է թերթը, նավերը սկսել են նավահանգստում խարիսխ գցել մոտավորապես ժամը 11.00-ին:

Բացի այդ՝ մարտի 10-ին նախատեսված էր խմբի հրամանատարական կազմի արարողակարգային հանդիպում Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նավաշինարարական արդյունաբերությունը հատուկ հրթիռային նավեր է նախագծելու երկու երկրների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում, որը նախատեսում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի վերազինում: