ԱՄՆ-ի առափնյա պահպանության ռազմանավը ժամանել է Բաթումի նավահանգիստ
copy image url

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ռազմանավը ժամանել է Բաթումի նավահանգիստ

Արտաքին 3 տարի առաջ - 17:19 04-05-2021

Ամերիկյան առափնյա պահպանության USCGC Hamilton ռազմանավը այսօր՝ մայիսի 4-ին, ժամանել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ ամերիկացի նավաստիների այցը «միտված է ամրապնդելու համագործակցությունը» երկու երկրների միջև անվտանգության հարցերի շուրջ, «խթանելու խաղաղությունն ու կայունությունը», ինչպես նաև ընդգծելու սևծովյան տարածաշրջանի կարևորությունը եվրոանտլանտյան համակարգում։

Հաղորդվում է, որ ամերիկացիների այցի շրջանակներում տեղի են ունեցել համատեղ վարժանքներ: Ռազմանավը կլքի Վրաստանի տարածքային ջրերը մայիսի 6-ին:

Ամենից շատ դիտված