Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Կասպյան նավակազմի երկու նավ՝ «Աստրախան» և «Անատոլի Գուժվին», այսօր բարեկամական ոչ պաշտոնական այցի շրջանակներում ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաքի նավահանգիստ:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նավերի անձնակազմին կընդունի Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը՝ Կասպից ծովում երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու համար:
Ռուս նավաստիների համար կկազմակերպվի նաև էքսկուրսիա դեպի Բաքվի մշակութային և պատմական հուշարձաններ: Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները կանցկացնեն վոլեյբոլի ընկերական հանդիպում:
Այցելությունը նախատեսված է երեք օրով: