Էլեկտրոնային առևտրի հսկա Amazon-ը Լոնդոնում բացել է «օֆլայն» մթերային խանութը՝ Amazon Fresh- ը ՝ առանց դրամարկղերի, որն ԱՄՆ առաջին խանութն է Միացյալ Նահանգներից դուրս:
Գնորդներն իրենց գնումները կատարում են սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով, մթերք են վերցնում, դնում իրենց զամբյուղի մեջ և ելքի պահին մեխանիկորեն հաշվարկվում է նրանց առևտրի չափը:
Սուպերմարկետը վաճառում է հարյուրավոր ապրանքանիշեր, նաև հնարավորություն է սեղծված վերադարձնել առցանց գնված ապրանքները:
Որոշ փորձագետներ կարծում են, որ նմանօրինակ համակարգը դժվար թե փոխի ուժերի հավասարակշռությունն աշխատաշուկայում, իսկ մյուսները նոր գնումների համակարգը շրջադարձային են համարում առևտրի ոլորտում: