Անցյալ տարվա օգոստոսին 28-ին Լիլի Ռեյնհարթի հետ պաշտոնապես բաժանվումից հետո այժմ կրկին «Ռիվերդեյլ»-ի դերասան Քոուլ Սպրուզի սիրտը զբաղված է:
«Փեյջ Սիքսը» հրապարակել է Քոուլի լուսանկարները 22-ամյա կանադուհի մոդել Արի Ֆուրնյեի ընկերությունում: Նրանց նկատել են նաև միասին, ձեռքբռնած Վանկուվերի փողոցներով շրջելիս: Այնուհետև Քոուլն և Արին գնացել են միասին նախաճաշելու:
Դերասանի նոր ընկերուհու մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Նա ապրում է Մոնրեալում, համագործակցում է մի քանի մոդելային գործակալությունների, այդ թվում ՝ «Elite»- ի հետ, և բավականին ակտիվ է իր Ինստագրամում, որտեղ նա ունի գրեթե 80 հազար հետևորդ:
Ոչ Արին, ոչ Քոուլը չեն մեկնաբանել լրագրում հրապարակված լուսանկարը: Բացի այդ նրանք չունեն համատեղ լուսանկարներ իրենց սոցէջերում:
Հիշեցնենք, որ Արիից առաջ դերասանը անցողիկ սիրավեպ է ունեցել մեկ այլ մոդելի `Ռեյնա Սիլվայի հետ: