Մանիտոբայի համալսարանի հետազոտական ինստիտուտի կանադացի բժիշկ Մայքլ Նարվին իր TikTok օգտահաշվում հաղորդել է արտարգանդային հղիության զարմանալի դեպքի մասին:
Ինչպես նշել է բժիշկը, 33-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է պտղի զարգացում լյարդում։
«Ես կարծում էի, որ ամեն ինչ տեսել եմ»,- ասում է բժիշկը պացիենտի ուլտրաձայնային հետազոտությունից հետո:
Մասնագետը հավելել է, որ սովորաբար արտարգանդային հղիության դեպքում սաղմը հայտնվում է որովայնի խոռոչում։