ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
copy image url

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արտաքին 4 տարի առաջ - 18:55 04-03-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախի և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Խոսելով Արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է։

«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանն ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունության մաս կկազմի»:

Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղաքական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է. «Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:

Նշենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։

Ձեզ գուցե հետաքրքրի