ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
copy image url

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Արտաքին 4 տարի առաջ - 11:40 23-02-2021

Վրացական «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիյան ձերբակալվել է քաղաքական միության գրասենյակում: Այդ մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների ընթացքում գրասենյակի ամբողջ պարագծով օգտագործվել է արցունքաբեր գազ: «Ռուսթավի 2»-ի տվյալներով՝ կան նաև այլ ձերբակալվածներ:

Փետրվարի 17-ին Վրաստանի դատարանը Նիկի Մելիայի՝ 40.000 լարի (ավելի քան 12.000 ԱՄՆ դոլար) գրավի դիմաց գումարը չվճարելու համար խափանման միջոց է սահմանել ձերբակալումը: Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնակամ կատարել դատարանի որոշումը: Տվյալ դատական գործը քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել երկրում:

Քաղաքական իրավիճակի ֆոնին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով: Իսկ փետրվարի 22-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշումը: